Իրանի նախագահի ընտրությունները կարևոր իրադարձություն է առանձնահատուկ տարածաշրջանում. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կարեւորագույն իրադարձություններից մեկն է Մերձավոր Արեւելքի կյանքում։
«Իրանում ժողովրդի համատարած մասնակցությամբ նախագահական ընտրությունների հանդիսավոր անցկացումը կարեւոր իրադարձություններից մեկն է առանձնահատուկ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Իրանը»-,նախարարի խոսքը մեջբերում է ISNA
գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Պահապանների խորհրդի հետ համագործակցությամբ, որի գործառույթներից մեկն ընտրություններում թեկնածությունների հաստատումն է, ինչպես նաեւ բուն ընտրություններին հետեւելը, արտաքին գործերի նախարարությանը հաջողվել է նախագահի ընտրությունները կազմակերպել աշխարհի 102 երկրներում:
Զարիֆի խոսքով՝ արտասահմանում ընտրությունները կազմակերպվել են Ասիայի 41, Եվրոպայի 26 երկրներում, ամերիկյան մայրցամաքի 12, Աֆրիկայի՝ 22 երկրներում:
Նախագահի թեկնածուները չորս են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Էբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա ՀաշեմիԹաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա ԱղաՄիրսալիմը:
Եթե նրանցից ոչ ոք առաջին փուլում չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, մեկ շաբաթ անց կկայանա երկրորդ փուլը այն երկու թեկնածուների մասնակցությամբ, որոնք առավել մեծ թվով ձայներն են հավաքել: Բոլոր չորս թեկնածուներն արդեն քվեարկել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: