FA-ն հաստատել է, որ ԱՊԼ-ի 2017-18թթ. մրցաշրջանից ֆուտբոլիստները սիմուլյացիայի համար կորակազրկվեն 2 խաղով
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հանդես է եկել սիմուլյացիաների վերաբերյալ հայտարարությամբ: Հաջորդ մրցաշրջանից հատուկ հանձնաժողովը (նախկին մրցավար, նախկին մարզիչ և լիգայի նախկին ֆուտբոլիստ) անանունության պայմանով առանցքային խաղերում կդիտարկի նման դրվագները և առաջարկություններ կանի Ֆուտբոլի ասոցիացիային:
Սիմուլյացիայի դեպքի հաստատման դեպքում ֆուտբոլիստը կորակազրկվի երկու խաղով:
Բացի այդ, ֆուտբոլիստները, ովքեր դաշտից հեռացվել են մրցակցի սիմուլյացիայի պատճառով, կարող են բողոքարկել իրենց քարտերը:
2016-17թթ. մրցաշրջանում սիմուլյացիայի համար ֆուտբոլիստները դեղին քարտ են ստանում: Կանոնը տարածվելու է բոլոր այն մրցաշարերի վրա, որոնք անցկացվում են Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հովանու ներքո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը