Բաժիններ՝

Այաթոլլա Ալի Խամենեին քվեարկեց նախագահական ընտրություններում

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում է TV հեռուստաալիքը:

«Ընտրությունները շատ կարեւոր են, եւ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է»,­-հայտարարել է Խամենեին, որը քվեարկել է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում:

Իրանի ավելի քան 63 հազար ընտրական տեղամասերում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00­-ին: Թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան: Առաջին
երկուսը համարվում են բացահայտ ֆավորիտներ, ընդ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, նրանց հաղթելու շանսերը մոտավորապես հավասար են:

Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա չհաջողվի անել թեկնածուներից որեւէ մեկին, կկայանա երկրորդ փուլ, որտեղ կմրցակցեն առաջին փուլի երկու առաջատարները: Պաշտոնապես հայտարարված է, որ քվեարկությունը շարունակվելու է մինչեւ ժամը 18:00-­ն, բայց այն կարող է երկարացվել ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլիի որոշմամբ:

Նախագահական ընտրություների հետ միաժամանակ Իրանում կանցկացվեն քաղաքային խորհուրդների ընտրություններ եւ խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս