Բաժիններ՝

Հունաստանի խորհրդարանը պաշտպանեց խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթը

Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-­ին:

Փաստաթուղթը ենթադրում է հարկերի բարձրացում եւ թոշակների չափի կրճատում: Այն ընդունելու համար անհրաժեշտ 151 ձայնի դեպքում օրինագիծը պաշտպանել է 153 պատգամավոր՝ 300­-ից: Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախմբի նիստի նախաշեմին, որի ընթացքում մայիսի 22­-ին մասնակիցները պետք է գնահատեն բարեփոխումների արդյունավետությունը եւ լուծեն Աթենքին 7,5 միլիարդ եվրոյի չափով հերթական վարկաբաժնի տրամադրման հարցը:

Օտարերկրյա վարկատուները՝ Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպայի կենտրոնական բանկը եւ Եվրոպայի կայունացման մեխանիզմը, պարբերաբար գնահատում են Հունաստանի կողմից իրենց պահանջների կատարումը:

Խորհրդարանում համապատասխան օրինագծի շուրջ քվեարկության ընթացքում Աթենքի կենտրոնում բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի տնտեսական քաղաքականության հետագա խստացման դեմ:

Բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Բողոքավորներից ոմանք սկսել են հրկիզիչ խառնուրդով շշեր նետել ոստիկանների վրա, ի պատասխան նրանք արցունքաբեր գազ են կիրառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031