Պատգամավորի որդին և թմրանյութը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչու նա որոշեց պատգամավոր դառնալ, բայց նա դժկամորեն էր պատասխանում հարցերին:

«Մեր այն դիտարկմանը, թե արդյոք նա պատգամավոր է դարձել, որ քրեական պատմությունների մեջ հայտնվելիս հեշտ կարողանա ջրից չոր դուրս գալ, Արթուր Մանուկյանն ասաց. «Ո՛չ, դրա համար չէ, այլ բան չունեմ ասելու»:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, մշտապես հայտնվել է աղմկալի միջադեպերի կիզակետում:   Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը, որը առավել հայտնի էր Չուգուն անունով: Վերջինիս հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ իրենց մտերիմի սպանությունը կապում են Արթուր Մանուկյանի հետ տեղի ունեցած տարաձայնությունների հետ:

Սակայն այսքանով Աբրահամ Մանուկյանի որդու հետ տեղի ունեցած աղմկալի պատմությունները չեն դադարում: Դեռեւս 2013 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից բերման էր ենթարկվել Արթուր Մանուկյանը: Նրան բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով, այս դեպքից կարճ ժամանակ անց Արթուր Մանուկյանին պատկանող մեքենայից մեծ թվով զենք ու զինամթերք էին հայտնաբերել, իսկ ահա վերջինիս հայրը ասել էր, թե իրենց մեքենան տվել են հարեւանին, եւ այդ զենքերը պատկանել են նրանց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս