Բաժիններ՝

Իրանն ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների, պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ­-ի 9 ընկերությունների դեմ

Իրանը, որպես պատասխան ԱՄՆ-­ի գործողությունների, պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան ինն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ: Այդ մասին ասված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

«Այս տարվա փետրվարին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշմանը համապատասխան եւ ԱՄՆ-­ի վարչակազմի անօրինական գործողություններին ի պատասխան, Իրանի Իսլամական Հանրապետության պատժամիջոցների ցուցակում ներառվում են ամերիկյան ինն ընկերություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից են միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խախտմանը, պաղեստինյան տարածքներում սիոնիստական (իսրայելական) ռեժիմի հանցագործությունների կատարմանը, ահաբեկչության աջակցմանը, տարածաշրջանում ժողովրդական ելույթների ճնշմանը: Այս ընկերությունների եւ անձանց ցուցակը կհայտարարվի իշխանության վերադաս մարմինների կողմից ցուցակի հաստատվելուց հետո»,­-ասված է հայտարարության մեջ:

Մայիսի 17-­ին ԱՄՆ­-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է եւս երեք մարդու եւ չորս կառույցների անուններ, որոնք առնչություն ունեն բալիստիկ հրթիռների մշակման Իրանի ծրագրի հետ: Համապատասխան ծանուցումը հրապարակվել թ Միացյալ Նահանգների ֆինանսական գերատեսչության կայքում:

Այս տարվա փետրվարի 3­-ին Իրանի իշխանությունները որոշում են ընդունել համաչափ արձագանքել «ԱՄՆ-­ի բոլոր այն գործողություններին,որոնք ուղղված են իրանական ժողովրդի շահերի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս