Բաժիններ՝

ԱՄՆ­-ն և ԵՄ­-ն որոշեցին չարգելել գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում

Վաշինգտոնը եւ Բրյուսելը հրաժարվել են արգելել ձեռնածանրոցով գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում: Այդ մասին հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:

Համապատասխան որոշումը Բրյուսելում կայացած հանդիպմանն ընդունել են Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչներն ու փորձագետները:

Կոնսուլտացիաների արդյունքում նշվել է, որ ավիաանվտանգության նպատակով դիտարկվում են այլ միջոցներ, բայց դրանց մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս