Բաժիններ՝

Թուրքիա այցելող օտարերկրացիների թիվը 29 տոկոսով նվազել է

Թուրքիայում կրկնվող ահաբեկչական հարձակումների, հեղաշրջման տապալված փորձի և ներքին անկայուն իրադրության պատճառով 2016 թվականին զգալի չափով նվազել է այդ երկիր այցելող օտարերկրացիների թիվը:

Այս մասին հայտնում է HaberTurk-­ը: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2016 թվականին Թուրքիա այցելած օտարերկրացիների թիվը 29 տոկոսով նվազել է՝ կազմելով 24 մլն 686 հազար 471 մարդ:

Ամենաշատը Թուրքիա այցելել են Գերմանիայի, այնուհետև Վրաստանի, Բուլղարիայի, Իրանի ու Բրիտանիայի քաղաքացիներ: 18 հազար 294 մարդու տարբեր պատճառներով արգելվել է մուտք գործել Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031