Քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պատգամավորը մտադիր էր թռչել Քուվեյթ՝ մասնակցելու թուրքարաբական հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել էին:
Նա մեղադրվում էր անօրինական երթ իրականացնելու մեջ: Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: