Արսեն Վենգերը 1 տարով կերկարաձգի պայմանագիրն «Արսենալի» հետ
Մյուս մրցաշրջանում Արսեն Վենգերը կշարունակի մարզել «Արսենալը»: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, 67-ամյա ֆրանսիացի մասնագետը 1 տարով կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Ընդ որում, «Արսենալը» պատրաստ է ամռանը խոշոր ձեռքբերումներ կատարել, որպեսզի մյուս ակումբների հետ կարողանա պայքարել տիտղոսի համար:
Վենգերը ցանկանում է ստորագրել համաշխարհային մակարդակի երկու ֆուտբոլիստների՝ հարձակվողի և կենտրոնական պաշտպանի: Մարզիչն արդեն բանակցություններ է վարում պոտենցիալ նորեկների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը