«Բավարիան» ամառային տրանսֆերների համար կծախսի 100 մլն եվրո
«Բավարիայի» ղեկավարությունը 100 մլն եվրո կհատկացնի կազմի ուժեղացման համար:
Ամռանը մյունխենցիների գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, «Վերդերի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և Լեոն Գորետցկան՝ «Շալկեից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կարիերան ավարտելու մասին հայտարարեցին Ֆիլիպ Լամը և Խաբի Ալոնսոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը