Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին` հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 19-ի երեկոյան ժամերին, մայիսի 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 20-21-ը ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում`
Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 19-ի երեկոյան ժամերին, մայիսի 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.40C