Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/1118563_940x531.jpg)
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Պատգամավորը մտադիր էր թռնել Քուվեյթ՝ մասնակցելու թուրքարաբական հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել են:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: