Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածո Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ինքն առաջադրել էր նախընտրական արշավի ընթացքում: Համապատասխան հայատարարությունը մայիսի 15-ին հրապարակվել է Twitter-ում Քլինթոնի էջում:
Նոր կազմակերպությունն ստացել է Onward Together անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «Հառաջ միասին»: «Մենք գործարկում ենք Onward Together»-ը, որպեսզի մարդիկ ոգեւորվեն ու մասնակցեն քաղաքական գործընթացներին, համաձայնեցնեն իրենց գործողությունները եւ նույնիսկ իրենց թեկնածություններն առաջադրեն ընտրություններում»,-գրել է Քլինթոնը:
Onward Together-ի պաշտոնական կայքում ասված է, որ նրա խնդիրը այն գաղափարներն առաջ մղելն Է, որոնք կայացած նախագահական ընտրություններում պաշտպանել է Քլինթոնի օգտին քվեարկած գրեթե 66 միլիոն մարդ, ինչպես նաեւ ընդհանուր «առաջադիմական արժեքների» հաստատումը: Fox News հեռուստաալիքի գնահատմամբ՝ նոր կազմակերպության ստեղծումը նշանակումէ, որ «Քլինթոնը պաշտոնապես վերադարձել է քաղաքականություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը։