Բաժիններ՝

ՄԱԿ­-ի ԱԽ­-ն խստիվ դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը

ՄԱԿ-­ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստիվ դատապարտել է մայիսի 14-­ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։

Փաստաթղթում, որը միաձայն ընդունվել է Չինաստանի նախաձեռնությամբ, ընդգծվում է, որ ԿԺԴՀ-­ն պետք է «հրաժարվի հետագա միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-­ի ԱԽ-­ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»:

Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:

ԱԽ-­ի անդամները նաեւ նշել են Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղությունն ու կայունությունը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պահպանելու անհրաժեշտությունը՝ հորդորելով Հյուսիսային Կորեային «անկեղծություն դրսեւորել միջուկազերծման հարցերում»,-հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս