Ինչո՞ւ չլուծվեց գիշերային ակումբների և ստրիպտիզ-բարերի խնդիրը. Կարեն Կարապետյանի հանձնարարությունն անտեսվո՞ւմ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2016 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:
«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,- նշել էր Կ. Կարապետյանը: Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Անցել է վեց ամիս, ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ-բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան-59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։