ՀՀԿ-ական թաղապետը՝ ընտրատեղամասում
Թիվ 10/53 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ քաղաքացին մուտք է գործել ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամներին, զրուցել վերջիններիս և ներկա գտնվողների հետ (վերջինս չի հանդիսացել տվյալ տեղամասի ընտրող)։
Դիտորդը փորձել է հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ով է հանդիսանում նշված անձը, որին ի պատասխան դիտորդին հայտնել են, որ ինքը կարող է մոտենալ այդ անձին և ինքը ճշտել, թե ով է հանդիսանում տվյալ անձնավորությունը։ Դիտորդը մոտեցել է տվյալ անձնավորությանը և պարզել, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը։
Դիտորդի պահանջով վերոնշյալ փաստն արձանագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից։
«Քաղաքացի դիտորդ»