Բաժիններ՝

Նավթը դադարում է լինել արժեքավոր ռեսուրս՝ զիջելով էլեկտրոնային տվյալներին. The Economist

Նավթը դադարում է լինել ամենաարժեքավոր ռեսուրսը՝ տեղը զիջելով էլեկտրոնային տվյալներին, գրում է The Economist պարբերականը:

Նշվում է, որ աշխարհում ամենաթանկ ընկերությունների հնգյակում ընդգրկված են «էլեկտրոնային էկոնոմիկայի հսկաներ»՝ Alphabet-ը, Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Microsoft-ը:

Պարբերականը հիշեցրել է, որ այս տարվա առաջին քառորդում այդ ընկերությունների զուտ շահույթը կազվել է ավելի քան 25 միլիարդ դոլար, թեև այդ ընկերությունների ծառայությունները հիմնականում անվճար են (օգտատերերը վճարում են նրանով, որ փոխանցում են մեծ տվյալներ):

Այդ ամենը, ըստ ամսագրի, պահանջում է նոր մոտեցումներ հակամենաշնորհային օրենսդրությունում:

Առաջին մոտեցման շրջանակում պատասխանատու մարմինները պետք սկսեն ուշադրություն դարձնել տվյալների ծավալի վրա, որոնք հավաքում են ընկերությունները, ինչպես նաև մեկ ընկերության՝ մեկ այլ ընկերության հետ միաձուլվելու արժեքին:

Օրինակ՝ ըստ պարբերականի, Facebook-ի ցանկությունը՝ այդքան շատ վճարել WhatsApp-ի համար, որը չուներ ոչ մի եկամուտ, անհանգստության նշան է հակմենաշնորհային մարմինների համար:

Երկրորդ մոտեցման համաձայն՝ ընկերություններին պետք է պարտադրել և ստիպել սպառողներին տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչ տեղեկատվություն են նրանք հավաքում և որքան շատ գումար են այդկերպ վաստակում:

Մինչ այդ, նավթն էժանանում է համաշխարհային շուկաներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս