iPhone 8-ը թողարկողներն ունեն մի շարք խնդիրներ. փորձագետ
Apple-ի հայտնի փորձագետ Մին-Չի Կոուն նշել է, որ iPhone 8 ավելի ուշ դուրս կգա վաճառքի, քանի որ սմարթֆոնը թողարկողներն ունեն մի շարք խնդիրներ:
Ավելի վաղ, դրանց թողարկումներից ամիսներ առաջ Կոուն հայտնել էր Apple-ի նոր սմարթֆոնների բնութագրիչները, այնպես որ, ըստ միջազգային մամուլի՝ պետք է վստահել փորձագետին:
Ըստ Կոուի՝ iPhone 8-ի առաջնային խնդիրը, որ դժվարություններ է ստեղծում, դիմացի տեսախցիկն է: Ընկերությունը որոշել է հեղափոխական լուծումներ մշակել դիմացի տեսախցիկի համար, սակայն, ըստ փորձագետի՝ դա շատ խնդրառատ է:
Բացի այդ, խնդիրներ կան մատնահետքը ճանաչող սքաների հետ: Լրացուցիչ դժվարություններ է առաջացրել Home ստեղնի բացակայությունը նոր սմարթֆոնում: Apple-ը պլանավորում է մատնահետքի սքաները տեղադրել դիսփլեյի մակերևույթի տակ, որպեսզի այն գործի էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաև ընկերությունը կարող է մատնահետքերի սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:
Սակայն, ըստ Կոուի՝ վատագույն սցենարն iPhone 8-ի համար սմարթֆոնի թարմացումներն են, որոնք շատ խնդիրներ են առաջացնում:
Ըստ փորձագետի՝ օգոստոսի և սեպտեմբերի փոխարեն՝ սմարթֆոնները դուրս կգան շուկա հոկտեմբերին և նոյեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան