«Ադրբեջանը միշտ էլ պրոբլեմատիկ վերաբերմունք ուներԵԱՀԿ-ի նկատմամբ». Հովհաննես Իգիթյան

Ադրբեջանը միշտ էլ պրոբլեմատիկ վերաբերմունք է ունեցել ԵԱՀԿ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին։

«Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Երևանի գրասենյակը դուրս է գալիս իր մանդատից, և այն գործունեությունը, որը ծավալում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, նպաստում է ստատուս-քվոյին։ Ես ասում եմ, այսպես ասած, պաշտոնական վարկածը։ Իրականում դա, իհարկե, այդպես չէ։ Եթե խոսքն այն կրթական, սոցիալական, մարդու իրավունքներին կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերի մասին է, ապա դրանք որևէ ձևով չեն կարող խանգարել Ադրբեջանին։ Դրանք կարող են խանգարել Հայաստանի իշխանությանը։

Հայաստանի իշխանությունը պետք է դժգոհ լինի, որովհետև որոշ դեպքերում ԵԱՀԿ-ն որոշ արտահատություններ կամ զեկույցներ է անում, որտեղ քննադատում է Հայաստանի իշխանությանը որոշ բաների համար։ Առավել ևս՝ ականապատման այն ընդհանուր ծրագիրը, որն ունի ոչ միայն ԵԱՀԿ-ն, ընդհանրապես աշխարհում ականապատման հետ կապված ծրագիր կա, և Ադրբեջանը միշտ նշում էր, որ Հայաստանի հյուսիսում, Հայաստան-Ադրբեջան սահմանին ականապատման այդ ծրագրերի կամ գիտելիքների օգտագործումը հայկական մասնագետների կողմից կարող է նպաստել ստատուս-քվոյի շարունակությանը։

Իհարկե, եթե փորձենք քննարկել այն, ինչ ասում է Ադրբեջանը, հեռու կգնանք, և դրանք ընդհանրապես անհեթեթ են»,- ասաց նա՝ նշելով, որ ընդհանրապես Ադրբեջանը միշտ էլ պրոբլեմատիկ վերաբերմունք է ունեցել ԵԱՀԿ-ի նկատմամբ։ Բավական է հիշել թեկուզ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման պատմությունը։

Կարդացեք նաև

«Պաշտոնական վարկածն այն է, որ Ադրբեջանը դժգոհ է այն գործունեությունից, որն իրականացնում է այստեղ ԵԱՀԿ գրասենյակը, և չկարողանալով ուղիղ ձևով ազդել առաքելության և ծրագրերի վրա՝ Ադբրեջանն օգտագործեց իր իրավունքը՝ բյուջեի կրճատման հետ կապած, որը կոնսենսուսով քննարկվել է մշտական կոմիտեում, և սրանով, փաստորեն, փակվեց Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը»։

Տեսանյութեր

Լրահոս