Բաժիններ՝

Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը:

Խորհրդակցության սկզբում նախարար Դ. Տոնոյանն աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովին, նախանշեց նրա համակարգման ոլորտները, ինչպես նաև՝ անդրադարձավ վերջերս արված նոր նշանակումներին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը համակարգելու և վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը:

– Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք և հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում,- եզրափակեց նախարարը:

Նախարար Դ. Տոնոյանն անդրադարձավ նաև համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին և ներկայացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գևորգյանին: Նախարարը հաջող և արդյունավետ ծառայություն մաղթեց նորանշանակ պաշտոնյաներին:

Աշխատանքային խորհրդակցությանը նախարարը հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարվեց նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները:

Խորհրդակցությանը նախարար Դ. Տոնոյանը նախանշեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները, այն ուղղությունները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս