Բաժիններ՝

91-­ամյա դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը հանդես կգա Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17­-ին ելույթ է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը: Ինչպես տեղեկացնում է classicalmusicnews.ru-­ն, դաշնակահարուհին կատարելու է Շոպենի ստեղծագործությունները:

Մարիա Ղամբարյանը 91 տարեկան է: Ծնվել է Երևանում: 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1951-­ին՝ ասպիրանտուրան: Համերգային գործունեությունը սկսել է 1951-­ից, ելույթներ է ունեցել ինչպես ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ արտերկրում։ Համերգացանկում ընդգրկված են Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031