Բաժիններ՝

Հռոմի պապին հրավիրել են այցելել Հիրոսիմա

Հիրոսիմայի նահանգապետ Հիդեհիկո Յուձակին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել իր պրեֆեկտուրա, որտեղ գտնվում է համանուն քաղաքը, որը տուժել է 1945 թվականի ատոմային ռմբակոծությունից։

Յուձակին հույս է հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի այցը ուղերձ կդառնա ամբողջ մարդկությանը միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու անհրաժեշտության մասին:

«Ես զգում եմ, որ Հիրոսիման եւ Վատիկանը միասնական են աշխարհը միջուկային զենքից ազատելու ձգտման մեջ, եւ դա ինձ ուժ է տալիս: Ես շատ եմ ցանկանում, որ պապը մոտ ապագայում այցելի մեր պրեֆեկտուրա»,­-ճապոնացի լրագրողներին պատմել է նահանգապետը, որն այս շաբաթ այցելելել էր քաղաք­պետություն եւ հանդիպում ունեցել Ֆրանցիսկոսի հետ:

Նրա խոսքով՝ ներկայում Վատիկանն ուսումնասիրում է նման ուղեւորության իրականացման հնարավոր ուղիները, որը, Յուձակիի համոզմամբ, պատմական կդառնա իր եւ Հիրոսիմայի ողջ բնակչության համար, հաղորդել էՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031