Ռուսաստանը խստացրել է Բելառուսից ժամանող ինքնաթիռների և ուղևորների հսկողությունը
Ռուսաստանը սահմանային հսկողություն է հաստատում երրորդ երկրների այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Բելառուսից կամ մեկնում են այդ հանրապետություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան:
Նա ընդգծել է, որ նոր կանոնները չեն վերաբերի ռուս եւ բելառուս ուղեւորներին: Ռապոտան հավելել է, որ մայիսի 15-ից երկու երկրների միջեւ բոլոր չվերթերը փոխադրվելու են օդանավակայանների միջազգային սեկտորներ:
Հունվարին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրիր էր ստորագրել 80 պետություններից ճանապարհորդների համար անայցագիր ռեժիմի մասին: