Բաժիններ՝

Քլինթոնը պատրաստվում է ֆինանսավորել Թրամփի դիմադրության խմբերին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ­-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար: Այս մասին հաղորդել է CNN­-ը՝ վկայակոչելով Քլինթոնի շրջապատի աղբյուրներ:

Հեռուստաալիքի՝ իրադրությանը ծանոթ զրուցակիցների խոսքով՝ քաղաքական գործիչն անձնախումբ է հավաքում իր նախկին խորհրդականներից եւ օգնականներից, որը կզբաղվի տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների եւ մուծումների որոնմամբ, որոնք հանդես են գալիս Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելու դեմ:

Աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ Քլինթոնը տպավորվել է Թրամփի դեմ ելույթների թափից, եւ որոշել է օգնություն ցույց տալ նրանց: Նոր կառույցը կանվանվի «Միասին հառաջ»(Onward Together), ինչը համահունչ է «Միասին ավելի ուժեղ ենք» (Stronger Together) նախընտրական կարգախոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս