Բաժիններ՝

«Բավարիան» բանակցություններ է վարել Ալեքսիս Սանչեսի գործակալի հետ

Արսեն Վենգերը պրոբլեմներ ունի:
Ֆերնանդո Ֆիլիսևիչը զբաղված է Սանչեսի համար ամբիցիոզ ակումբի որոնումներով: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, հարձակվողի գործակալն արդեն հանդիպել է «Բավարիայի» ղեկավարների հետ: Կողմերը փոխանակվել են ցանկություններով և քննարկել են հնարավոր գործարքի պայմանները:

Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Զինագործներին դժվար կլինի երկարաձգել նրան. չիլիացին դժգոհ է խոշոր հաղթանակների բացակայությունից և աշխատավարձի հետ կապված շատ մեծ պահանջներ է առաջ քաշել:
Transfermarkt-ն Ալեքսիսին գնահատում է 65 մլն եվրո:

2016-17 մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 33 խաղ, խփել է 19 գնդակ և կատարել է 10 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031