Facebook-ը լրացուցիչ 3 հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների դեմ պայքարելու համ
Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների եւ բռնության տեսարանների հեռարձակման դեմ պայքարելու համար: Այդ մասին պատմել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Նա հայտարարել է, որ «սրտաճմլիկ» էր տեսնել այն մարդկանց, որոնք իրենց եւ ուրիշներին վնաս են պատճառում Facebook-ում ուղիղ հեռարձակումների ժամանակ:
Ցուկերբերգը հավելել է, որ սոցցանցը նաեւ կդյուրացնի գանգատներ տալու բուն մեխանիզմը, որպեսզի աշխատակիցները կարողանան ավելի արագ դրանց արձագանքել եւ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Ինչպես նշում է BBC-ն, ընկերության որոշումը հետեւել է սոցցանցում սպանությունների եւ ինքնասպանությունների տեսարանների հեռարձակման մի քանի դեպքերին: