«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմումից հրաժարված 4 թեկնածու մանդատ չստացավ

Ինքնաբացարկի դիմում ներկայացրած, այնուհետև դրանք չեղարկելու և իրենց մանդատ տալու պահանջով ԿԸՀ դիմած «Ծառուկյան» դաշինքի 12 թեկնածուներից 4-ը մանդատ չստացան։ ԿԸՀ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հայտարարեց, որ նրանց ինքնաբացարկը չեղարկվել է, սակայն մանդատ չեն ստանում, քանի որ ուղղակի իրենց հերթը չի հասնում։

«Համապետական ցուցակով մանդատ ստանում են՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Արթուր Մանուկյանը, տարածքային ցուցակով՝ Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը»,- հայտարարեց Տ.Մուկուչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս