Բաժիններ՝

Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին հանձնելու թուրքական կողմի պահանջը

Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի նոր պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներին: Այս մասին հայտնում է Reuters-­ը:

Թուրքական կողմը պահանջել էր վերադարձնել փախած ութ զինվորականներից երեքին: Մյուս երեքի պահանջը հունական դատարանը մերժել էր մեկ շաբաթ առաջ` ապրիլի 25­-ին: Եվս երկուսի գործը շարունակում է ընթացքի մեջ մնալ:

Դիմելով դատարանին` մայիսի 3­-ին դատախազը նշել է` կա հավանականություն, որ զինվորները Թուրքիայում արդար հետաքննության չեն ենթարկվի:

«Նրանք կարող են տանջանքների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվել»,­-ասել է նա: Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15­-ին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ութ թուրք զինվորական` երեք մայոր, երեք կապիտան և երկու սերժանտ­մայոր ուղղաթիռով փախել էին Հունաստան` այդ երկրից ապաստան հայցելով: Նրանք հայտնել էին, որ վախենում են Թուրքիայում իրենց կյանքի համար:

Թուրքիան փախած զինվորականներին մեղադրում է հեղաշրջման գործում մասնակցություն ունենալու մեջ` Հունաստանից պահանջելով զինվորականներին հանձնել թուրքական կողմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս