Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հրաժարվել է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ-­ից դուրս գալու համար

Մեծ Բրիտանիան 100 մլրդ եվրո չի վճարի Brexit­-ի համար: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters­-ը, հայտարարել է Եվրոպական միությունից թագավորության դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը։

«Մեզ հարկավոր է մանրակրկիտ քննարկել, թե որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները»,­-պարզաբանել է նա: Նախարարը նաեւ նշել է, որ բրիտանական կառավարությունը Բրյուսելից դեռ տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ գումար է հարկավոր վճարել ԵՄ­-ից դուրս գալու համար:

The Financial Times­-ն ավելի վաղ գրել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են 100 մլրդ եվրո գումարի վճարումը: Ապրիլի 27-­ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանացիներին նախազգուշացրել է, որ նրանք չգայթակղվեն Brexit-­ից հետո ԵՄ-­ում
իրենց իրավունքների առումով:

«Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները,­ հայտարարել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:­Ես այժմ պետք է որքան կարելի է պարզորոշ ասեմ, որովհետեւ, ինչպես տեսնում եմ, Մեծ Բրիտանիայում ոմանք որոշակի պատրանքներ են տածում. դա ժամանակի զուր կորուստ է»:

Գերմանական կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-­ի նկատմամբ Լոնդոնի ֆինանսական պարտավորությունները քննարկվելու են բանակցությունների առաջին փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս