Բաժիններ՝

«ԶԼՄ-­ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտանքի, սեռական բնույթի հարձակումների». Անտոնիու Գուտերիշ

ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է երկրների ղեկավարներին պաշտպանել ազատ ԶԼՄ-­ներին եւ վերջ դնել լրագրողների նկատմամբ հալածանքներին։

Մայիսի 3-­ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը հիշեցրել է այն վտանգի մասին, որին լրագրողները ենթարկում են իրենց, որպեսզի «հնարավորություն ընձեռեն ատահայտվելու նրանց, ովքեր զրկված են ձայնից»:

«ԶԼՄ-­ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտանքի, սեռական բնույթի հարձակումների, ձերբակալությունների, վնասվածքներ են ստանում եւ նույնիսկ զոհվում»,­-նշել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարը:

«Մեզ հարկավոր է, որ ղեկավարները պաշտպանեն ազատ ԶԼՄ-­ներին, դա կենսականորեն կարեւոր է լայն տարածում գտած ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Եվ մեզ հարկավոր է, որ բոլորը պաշտպան կանգնեն ճշմարտությունն իմանալու մեր իրավունքին: Մամուլի ազատության համաշխարհային օրը ես հորդորում են վերջ դնել լրագրողների դեմ կիրառվող բոլոր հալածանքներին, որովհետեւ ազատ ԶԼՄ-­ները նպաստում են խաղաղությանն ու արդարությանը բոլորի համար»,­-հայտարարել է Գուտերիշը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը 1993 թվականին սահմանվել է ՄԱԿ­-ի Գլխավոր ասամբլեային կողմից ի նշան խոսքի, մամուլի ազատության, անկախության սկզբունքների պահպանման կարեւորության ճանաչման, ինչպես նաեւ որպես հարգանքի տուրք իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհված լրագրողների հիշատակին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս