Բաժիններ՝

Մակեդոնիայի խորհրդարանի շենքում ռումբ են հայտնաբերել

Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2­-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի էլեկտրոնային տարբերակը: Երկրի ներքին գործերի նախարարությունում թերթին հավաստել են, որ խոսքը վերաբերում է ռումբի, որը պատրաստված է գազի բալոնից՝
ժապավենով սոսնձված պայթակով եւ պատրույգով:

Մակեդոնիայի խորհրդարանի շենքը վերջին օրերին դարձել է քաղաքական ճգնաժամի կենտրոն, որը շարունակվում է ապրիլի 27-­ից: Այն ժամանակ ընդդիմությունը, շրջանցելով ընդհանուր ընթացակարգը, խորհրդարանի խոսնակ ընտրեց ալբանամետ «Ժողովրդական
ազատագրական բանակի» նախկին դաշտային հրամանատար Թալաթ Ջաֆերիին:

Ի պատասխան «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման ակտիվիստներն ի նշան բողոքի Սկոպիեում ներխուժել են օրենսդիր մարմնի շենք, գրավել նիստերի դահլիճը եւ անկարգություններ սարքել այնտեղ:

Դրա հետեւանքով տուժելէ առնվազն 109 մարդ, այդ թվում՝ պատգամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ ցուցարարներ: Արդյունքում Մակեդոնիայի կառավարող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ: Ընդդիմությունը երկրի նախագահին սպառնացել է իմփիչմենտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս