Շոն Փենի որդին իրեն փորձել է Fendi-ի մոդելի դերում
Ամերիկացի դերասան Շոն Փենի որդին՝ 23-ամյա Հոփերը, մասնակցել է Fendi-ի նորաձեւության տան գովազդային արշավին: Տեսահոլովակը, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում, հրապարակված է YouTube-ում։
Նա ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Սցենարի համաձայն, ՓենԿրտսերը քայլում է օդանավակայանով, զբոսնում քաղաքում, իսկ այնուհետեւ այցելում է երեկույթ եւ նորաձեւության ցուցադրության: Անկախ գտնվելուց վայրից, հերոսը միշտ կրում է իտալական նորաձեւության տան ֆիրմային իրերը: Fendi նորաձեւության տունը 1926 թվականին հիմնադրվել է Հռոմում:
Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից եւ մորթուց պատրաստված արտադրանք, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-ական թվականների կեսերին ընկերությունը համագործակցում է գերմանացի մոդելագործ Կարլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն է: