Հայտնի է Մոսկվա-Բանգկոկ ինքնաթիռի միջադեպի հետևանքով տուժած հայի անունը
Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է դեպի Բանգկոկ ուղևորվող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի միջադեպի հետևանքով տուժածների ցանկը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայից Բանգկոկ թռչող ինքնաթիռն անսպասելի ընկել է «օդային փոսի» մեջ, որի հետևանքով մի շարք ուղևորներ տարբեր աստիճանի կոտրվածքներ ու այլ վնասվածքներ են ստացել:
Միջադեպի հետևանքով տուժել է 27 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 24 քաղաքացի: Տուժածներից մեկն ազգությամբ հայ է՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյանը:
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ բոլոր տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց, ոմանք վիրահատության կարիք ունեն: