«Բարսելոնա»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կծախսի 100 մլն եվրո
Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անցկացնել լուրջ տրանսֆերային արշավ: AS-ը վստահեցնում է, որ ակումբին ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 100 մլն եվրո: Կատալոնացիները մտադիր են երկու եզրային պաշտպաններ և մեկ կենտրոնական կիսապաշտպան` վետերան Անդրես Ինիեստային փոխարինելու համար:
Պոտենցիալ նորեկների թվում են Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Էկտոր Բելերինը և «Ատլետիկո»-ից Թեո Էրնանդեսը: Կիսապաշտպանության գոտին ուժեղացնելու համար «Բարսելոնա»-ն կարող է պայմանագիր ստորագրել «Լիվերպուլ»-ից Ֆիլիպե Կոուտինյոյի կամ «ՊՍԺ»-ից Մարկո Վերատիի հետ:
Ակումբը նաև մտադիր է բաժանվել որոշ ֆուտբոլիստներից, որպեսզի չխախտի ֆինանսական fair play-ը: Թիմը կարող ենք լքել Արդա Թուրանը, Ժերեմի Մատյեն և Անդրե Գոմիշը:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության առաջատարն է, սակայն կորցված միավորներով զիջում է «Ռեալ»-ին 3 միավորով: