Բաժիններ՝

Մակրոնը ԵՄ-­ում բարեփոխումների բացակայության պարագայում հայտարարել է Frexit-­ի անխուսափելիության մասին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է անցկացնի բարեփոխումներ կամ բախվի ԵՄ­-ից Ֆրանսիայի դուրս գալու հեռանկարին (Frexit): Ինչպես փոխանցում է BBC-­ին՝ տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ ինքը եվրոպամետ է և նախագահական ընտրությունների ընթացքում պնդել է «եվրոպական գաղափար»­-ի ու ԵՄ-­ի քաղաքականության զարգացման վրա, քանի որ այն կարևոր է համարում Ֆրանսիայի
ժողովրդի համար: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կեսը «զայրացած է եվրոպական գաղափարի վրա»:

«Այդպիսով, մեզ անհրաժեշտ է բարեփոխել Եվրոպան, մեզ պետք է նոր Եվրոպական միություն այն իրավիճակում, որպեսզի պաշտպանենք մեր ազգը և կարգավորենք գլոբալիզացիան: Եթե հաջորդ օրը որոշենք քայլեր ձեռնարկել և շարունակել ԵՄ-­ի ընթացիկ գործառնությունը, ապա ես կդավաճանեմ իմ ազգը: Ես չեմ ցանկանում այդպես անել, քանի որ հաջորդ օրը մենք կստանանք Frexit և նորից «Ազգային ճակատ»»,­-ասել է Մակրոնը:

Նախագահական ընտրություններում Մակրոնի մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն իր բազմաթիվ ելույթներում բազմիցս նշել է, որ իր խնդիրն է համարում վերականգնել Ֆրանսիայի տարածքային, տնտեսական, արժութային և օրենսդրական ինքնիշխանությունը: Ընտրվելու դեպքում նրա առաջնային ծրագրերից մեկն է լինելու Frexit-­ի շուրջ հանրաքվեի անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս