Բաժիններ՝

Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի պատճառը

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­-ն, Միշել Օբաման Օրլանդոյում Ճարտարապետության ամերիկյան համալսարանում հանդիպման ժամանակ հայտնել է, որ այդ պահին փորձել է զսպել արցունքները:

«Ես չէի ցանկանում, որ աչքերումս արցունքներ լինեն, քանի որ այդ ժամանակ մարդիկ կկարծեին, թե լաց եմ լինում նոր նախագահի համար»,­-նշել է Միշել Օբաման:

Նրա խոսքով` իր մոտ զգացմունքների պոռթկում է եղել այն մտքից, որ հեռանալու է Սպիտակ տնից: Միաժամանակ Օբաման անկեղծացել է, որ նախագահական ադմինիստրացիայում կյանքը դժվար է եղել և չէր ցանկանա, որ իր երեխաները նորից անցնեն դրա միջով:

Նախկին առաջին տիկինը պատմել է, որ հիմա ընտանիքն ունի հնարավորություն գիշերը բացել պատուհանը կամ ուղղակի ինչ­որ տեղ գնալ առանց ուղեկցության: Նա պարզաբանել է, որ քիչ ժամանակ է անցել, և իրենք դեռևս չեն սովորել նոր կյանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս