Բաժիններ՝

Լե Պենը Դյուպոն-­Էնյանին խոստացել է վարչապետի պաշտոնը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Վեր կաց, Ֆրանսիա» շարժումը որոշում են կայացրել կազմել նախընտրական միություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են քաղաքական ուժերի առաջնորդներ Մարին Լե Պենը և Նիկոլա Դյուպոն­-Էնյանը:

«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին ենք պնդելու մեր համատեղ կառավարական ծրագիրը»,­-ասել է Լե Պենը:

Նա իր համախոհի քայլը խիզախ որոշում է որակել` տեղեկացնելով, որ նախագահական ընտրություններում հաղթանակի պարագայում Նիկոլա Դյուպոն­Էնյանին կդարձնի երկրի վարչապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930