Բաժիններ՝

Ճապոնայում 1,4 մլն դոլարով առաջարկել են «Աստղային պատերազմներից» Դարտ Վեյդերի ոսկե դիմակը

Ճապոնիայի Tanaka Kikinzoku Jewelry ոսկերչական ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմների» գործող անձի՝ Դարտ Վեյդերի դիմակի եւ սաղավարտի պատճենը զուտ ոսկուց, հաղորդում է South China Morning Post­-ին:

15 կիլոգրամ քաշով եւ 30 x 26,5 սանտիմետր չափով օբյեկտը ցուցադրված է ֆիրմայի գլխամասային խանութում՝ Տոկիոյի Գինձայի շրջանում:

Այն կարելի կլինի գնել մայիսի 4­-ին՝ «Աստղային պատերազմների» օրը, որը կինոպատումի երկրպագուները նշում են 2011 թվականից: Գինը 154 միլիոն իեն է (1,4 միլիոն դոլար):

Ֆիրման նաեւ ներկայացրել է ոսկե հուշակրծքանշան: Այն զարդարվածէ երեք ձվաձեւ վահանակներով եւ «Աստղային պատերազմների» 1977 թվականի յուրօրինակ պլակատի փոքրաչափ պատճենով: Վահանակների վրա փորագրված են 1977525 թվերը՝ ի պատիվ առաջին ֆիլմի էկրան բարձրանալու օրվա՝ 1977 թվականի մայիսի 25-­ի: Կրծքանշանը թողարկվել է 77 օրինակ քանակով, գինը 1,22 միլիոն իեն է (11հազար դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս