Chanel-ը պարֆյումերային փայլփլուն գելեր է առաջարկել կանանց
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել է պարֆյումերային գելերի շարք: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 28-ին ստացել է «Լենտա.ռու»-ն: Հավաքածուում ներկայացված է երեք բույր՝ Chance eau tender-ը, Chance eau fraiche-ը եւ Chance eau vive-ը:
Փայլփլուն գելերը լցված են կլոր սրվակների մեջ, խորհուրդ է տրվում դրանք մատների ծայրերով քսել պարանոցին, դաստակներին եւ դեկոլտեի հատվածում:
Նորույթներն արդեն ստացվել են վաճառքում եւ ներկայացվել նորաձեւության տան ֆիրմային բուտիկներում: Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910
թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ:
Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում էնաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ: