Բաժիններ՝

Apple-ն անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ է սկսել

Apple-ն սկսել է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Երբ Apple.Inc-ը ստացավ Կալիֆոռնիայում ինքնավար ավտոմոբիլների իր տեխնոլոգիայի թեսթավորման թույլտվություն, ականատեսներն ավտոմեքենայի առաջին լուսանկարներն արեցին Սիլիկոնային հովտի ճանապարհներին:

Ապրիլի կեսերին նահանգի իշխանություններն ըկերությանը տվել են թույլտվություններ 2015 թվականի Lexus RX450h երեք հիբրիդային ավտոմեքենաների համար: Դրանք վարելու իրավունք ունեն վեց փորձարկող վարորդներ՝ երկուական վարորդ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

Bloomberg-ի ներկայացրած լուսանկարներում պատկերված է սպիտակ Lexus RX450h՝ հանդերձված բազմաթիվ տվիչներով: Ավտոմոբիլները սարքավորված են մի քանի խցիկներով տեսածիրի շրջադիտման  համար, ԱՄՆ-ի Velodyne ընկերության 64-ալիքանոց լիդարով եւ երկու ռադիոտեղորոշման կայաններով: Անվարորդ ավտոմեքենաների վրա տեղակայված բոլոր սարքերն Apple փոխ է առել այլ արտադրողներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս