![](/banners/BeFunky-design.jpg)
Բռնաբարություն Կրասնոդարում. ՀՀ քաղաքացին ձերբակալվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/bagratashen.jpg)
Ապրիլի 28-ին, ժամը 22.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էրիկ Օ.-ն, որը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից ապրիլի 14-ից հետախուզվում է ՌԴ քր. օր. 131 հոդ. 4-րդ մասի Բ կետի /բռնաբարություն/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: