![](/banners/BeFunky-design.jpg)
Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/Mukuchyan-3-1.jpg)
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Խորհրդարանի առաջին նիստը նշանակվելու է այսօրվանից հաշվարկած 3-րդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին»,- ասաց նա։
Տ. Մուկուչյանը նշեց, որ նոր խորհրդարանի մանդատների բաշխումը եղել է, այսինքն՝ թե քանի կուսակցություն քանի մանդատ է ստանում, այժմ անվանական պետք է գրանցեն պատգամավորներին։
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ մանդատից հրաժարվելու որևէ դիմում հանձնաժողովը դեռ չի ստացել՝ միաժամանակ դա պայմանավորելով ՍԴ-ում գործի քննությամբ։