Բաժիններ՝

Փարիզի մի քանի լիցեյներ շրջափակված են Մարին Լը Պենի և Մակրոնի դեմ բողոքողների կողմից

Փարիզի՝ միանգամից մի քանի լիցեյներ շրջափակված են բարձր դասարանների սովորողների կողմից, որոնք բողոքում են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցների՝ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի դեմ:

Ինչպես հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի դպրոցական վարչությունը, բարձրդասարանցիների հուզումների պատճառով աշխատանքը լիովին դադարեցրել են չորս լիցեյներ, եւս վեցը «շրջափակված են մասնակի»։

Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապրիլի 27-­ին դպրոցականների շրջանում բողոքի ակցիաների անցկացման փորձերը վերաբերել են Փարիզի «շուրջ երկու տասնյակ» լիցեյների: Բողոքի ակցիաներն անցկացվում են բարձրդասարանցիների նախաձեռնությամբ, որոնք իրենց մասին հայտարարում են որպես «հակաֆաշիստների եւ հակակապիտալիստների»:

Երիտասարդներն իրենց գործողությունները համակարգում են սոցիալական ցանցերի միջոցով: Ըստ ավանդույթի, լիցեյականների շրջանում բողոքի արտահայտման հիմնական միջոցն իրենց ուսումնական հաստատության մուտքի արգելափակումն է: Հանպատրաստից արգելափակոցների առջեւ անցկացվում են տարերային հանրահավաքներ: «Ո՛չ Մարինը (Լը Պենը), ո՛չ Մակրոնը, ո՛չ հայրենիք, ո՛չ պետեր», «Նրանց ընտրությունները մեր ապագան են». ապրիլի 27­-ին այս կարգախոսները կարելի է կարդալ այդ ժողովներում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս