Բաժիններ՝

Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրել. դիտել ֆուտբոլային խաղը, թե նախագահի թեկնածուների բանավեճը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ»­-ի առաջնորդ Մարին Լը Պենի բանավեճը տեղի կունենա մայիսի 3-­ին:

Նույն ժամին տեղի կունենա երկրում իրարանցում առաջացրած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Մոնակո»­-«Յուվենթուս» խաղը: Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրել` դիտել բանավեճը, թե ֆուտբոլը:

«Մոնակո»-­ն, որը 13 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, և «Յուվենթուս»­-ի հետ կսկսվի 20:45­-ին, իսկ թեկնածուների բանավեճը նախատեսված է տեղի ժամանակով 21:00­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս