Բաժիններ՝

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը զինծառայողը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով. Քննչական կոմիտե

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ. Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս