Չինաստանում կայծակը հարվածել է հեռուստահաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ
Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է South China Morning Post թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Լու Սյաոդունը փողոցում կանգնած պատմում էր եղանակի կանխատեսման մասին: Այդ պահին քաղաքում ամպրոպ է եղել:
Տեսագրության մեջ, որը YouTube-ում հրապարակել է «Ժենմին ժիբաո» թերթը, պայծառ բռնկում է երեւում եթերի պահին, ինչից հետո հաղորդավարը ճչում է եւ դեն նետում հովանոցը, որին, ենթադրաբար, հարվածել է կայծակը:
«Ձեռքս թմրեց, ես էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս եւ հովանոցի բռնակի վրա»,-մեջբերում է անում հաղորդավարի խոսքից South China Morning Post թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: