Թուրքիայի ԱԳՆ պատասխանը՝ Թրամփի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:

Թուրքական «Timeturk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես  այն տեսակետն է արտահայտվել, թե Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ հրապարակված ԱՄՆ նախագահի ելույթը չափազանց հայամետ է ու միակողմանի, ինչը, ըստ թուրքական կողմի, պայմանավորված է հայկական համայնքի տարիներ շարունակ վարած քարոզչական գործունեությամբ: Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությանը՝ «հարգել երկու կողմերի կրած տառապանքները» և հիշեցրել, որ Ստամբուլի Հայոց պատրիարքարանում այս տարի ևս հարգանքի տուրք է մատուցվել «Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայերի» հիշատակին:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ արարողության առթիվ հրապարակած հայտարարությունը արտացոլում է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը», -ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս