Բաժիններ՝

Զիդանը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը: Այս մասին գրում է AS-ն: Եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի ղեկին ոչ մի գավաթ չնվաճի, ապա կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Բացի գերմանացի մասնագետից «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը քննարկում է նաև «Չելսի»-ի մարզիչ Անտոնիո Կոնտեի և «Տոտենհեմ»-ի մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի թեկնածությունները:

Այժմ «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն ունեն հավասար միավորներ Իսպանիայի առաջնությունում և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցելու են «Ատլետիկո»-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930