Արցախի ԱԳ նախարարի այցը՝ Հարավային Օսիա
Ապրիլի 21-22 Հարավային Օսիայի Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր գտնվում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հանրապետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: